ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին գոհունակություն է հայտնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների արդյունավետության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է իսրայելական Zman.com գործակալությունը, Քարնիի խոսքերով՝ պատժամիջոցներն արդարացնում են իրենց: Իրանի տնտեսությունը փլուզման եզրին է, իսկ իրանցի ժողովուրդը երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժին և այաթոլլայի վարչակարգին մեղադրում է կենսամակարդակի իջնելու մեջ:










































