«Առաջին լրատվական»-ը արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում կառավարությունում։ Փոփոխությունների առաջին ալիքը կապ ունի ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա ամենայն հավանականությամբ կփոխարինի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար` Արմեն Գեւորգյանին: Նոր ոստիկանապետի ամենահավանական թեկնածուներ են դիտարկվում` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: