Անգլիական «Չելսի»-ի եզրային ֆուտբոլիստ Ֆլորան Մալուդայի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է «Չելսի»-ից:
«Այսպես ասեմ. աշխատում ենք այն ուղղությամբ, որ ֆուտբոլիստը ձմռանը լքի «Չելսի»-ն: Ընդ որում՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնություն է տվել նախնական բանակցություններ վարել: Կարող եմ ասել, որ կան որոշ առաջարկներ. այժմ մենք ուսումնասիրում ենք դրանք: Ամեն դեպքում նոր թիմ կընտրի ինքը՝ Մալուդան, և միայն իրենից կախված կլինի պայմանագրի պայմանները»,- ասել է գործակալը:









































