Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Զենիթ» – «Միլան» մրցավեճից առաջ խոսել է խաղի մասին՝ անդրադառնալով նաև թիմի ցուցադրած խաղին ու ֆուտբոլիստներին:
«Ինչ խնդիրներ կարող է «Զենիթ»-ն առաջացնել՝ չեմ կարող ասել: Կենտրոնական գոտում մենք մեծ փոփոխություններ ենք կատարել: Մեր նորեկները որակյալ խաղացողներ են:
Բոյան Կրկիչը լավ ֆուտբոլիստ է, սակայն վերջին խաղում լավագույնն Էլ Շարավին էր: Ով ավելի լավ տեսք ունենա դաշտում, նա էլ կխաղա:
Յուրաքանչյուր մարզիչ պետք է երազի ազգային հավաքական մարզելու մասին: Դա մարզչի կարիերայի կուլմինացիան է: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի հադիպումներին, ապա «Միլան»-ը միշտ հաղթանակի է ձգտում»,- ասել է Ալեգրին:







































