Լիբանանյան թերթերի այսօրվա հրապարակումներում ասվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Հալեպ, որտեղ հետևել է ռազմական գործողությունների ընթացքին:
Հալեպը Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է համարվում և ապստամբների գլխավոր հենակետերից մեկը: 40 ժամ քաղաքում մնացած Ասադը հրամայել է համալրել բանակային ստորաբաժանումները այս շրջանում իրեն հավատարիմ 10.000 զինվորներով:
Ասադը Հալեպ է ժամանել ուղղաթիռով: Այցին կտրուկ դեմ են եղել նրա խորհրդականները: Բաշար Ասադը որոշել է այցելել հակամարտության շրջաններ այն բանից հետո, երբ լուրեր է ստացել իր զորքի ծանր վիճակի մասին:
Բացի դրանից, Ասադը հրաման է արձակել Համայում գտնվող 30.000-անոց զորքը և 2 հազար զրահատեխնիկան տեղափոխել Հալեպ: Հարձակումը պետք է իրականացվի թուրքական սահմանի կողմից:









































