«Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ բավարարված է Ռուսաստանի ազգային առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայացած «Կրիլյա Սովետով»-ի հետ հանդիպման արդյունքներով: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Մովսիսյանը հեղինակել է հանդիպման առաջին գոլը:
«Ես հուսով էի, որ հաղթանակ կտանենք, քանի որ բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Սակայն «Կրիլյա Սովետով»-ը նույնպես հիանալի թիմ է: Այնպես որ` 1 միավորն էլ վատ արդյունք չէ: Սա ֆուտբոլ է, սխալվելու իրավունք ունեն բոլորը: Այդ պատճառով էլ չի կարելի մեղավորներ փնտրել»,- Մովսիսյանին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































