Բժիշկներին չի հաջողվել փրկել պարաշյուտային սպորտի աշխարհի ու Եվրոպայի երկակի չեմպիոնուհի Իրինա Սինիցինայի կյանքը: Սեպտեմբերի 23-ին Կալիֆոռնիայում մարզուհին փորձել է աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն վայր է ընկել` չհասցնելով ժամանակին բացել օդապարիկը:
Սինիցինան լուրջ վնասվածք է ստացել և կոմայի մեջ հիվանդանոց տեղափոխվել: Նրա վիճակը գնահատվել է ծանր:
«Ցավոք, Սինիցինայի կյանքը փրկել չհաջողվեց: Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ»,- հայտնել են Բուրդենկոյի անվան հիվանդանոցից:






































