Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի փետրվարի 23-ին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ.Թամամյանի եւ ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Հ.Թամամյանի պաշտոնանկությունից հետո Աղվան Հովսեփյանը պնդում է, որպեսզի նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի: Հովիկ Թամամյանի հոր ինքնասպանության հանգամանքը կարճ ժամանակով հետաձգել է այդ որոշումը կայացնել: Ա.Հովսեփյանին ստույգ լուրեր են հասել առ այն, որ այս գործով մեծ գումարներ են գրպանվել, որից իրեն բաժին չի հանվել: Գլխավոր դատախազն էլ որոշել է մինչեւ վերջ հաշվեհարդար լինել: