«Կրասնոդար»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Life Sports-ը տեղեկացնում է, որ կրասնոդարյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուին առաջարկել 3 տարվա պայմանագիր, որի ընթացքում ֆուտբոլիստը կվաստակի 6 մլն եվրո: Այսպիսով՝ թիմի ղեկավարությունմը ցանկանում է կրկնապատկել 25-ամյա հարձակվողի աշխատավարձը:
Ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշեց, որ Մովսիսյանն ակումբի առանցքային խաղացողներից է.
«Յուրան հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և ապացուցում է իր բարձր կարգը: «Կրասնոդար»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ցանկանում են, որ նա մնա ակումբում երկար ժամանակ»,- հայտարարել է մարզիչը:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տուրից հետո Յուրան հեղինակել է 8 գոլ և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստի՝ իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին մոսկովյան ակումբները՝ «Դինամո»-ն ու ԲԿՄԱ-ն:









































