Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին.
«Վրաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ: Նախնական տվյալներով՝ ընտրությունների մասնակցությունը շատ մեծ է եղել: Դա շատ կարևոր օր է Վրաստանի համար: ԱՄՆ-ը ակնկալում էր, որ Վրաստանում ընտրությունները կանցնեն ժողովրդավարական, թափանցիկ ու արդար մթնոլորտում: Միջազգային հանրությունը հուսալի մոնիթորինգ է իրականացրել ընտրությունների ժամանակ»:











































