Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին բարձր է գնահատել իր թիմի տարած հաղթանակը «Ֆիորենտինա»-ի դեմ խաղին:
«Առաջին կեսում այդքան էլ լավ չխաղացինք, սակայն երկրորդ կեսում հաշիվը կարող էր լինել 4:1 հօգուտ մեր թիմի: Երկրորդ կեսում կարող էինք ավելի շատ գոլ խփել:
Ինչո՞ւ էինք երկրորդ կեսում խաղում ավելի ագրեսիվ, քան առաջինում. որովհետև ըստ մարզչի՝ սա լավագույն ձևն է հաղթելու համար»,- ասել է Մորատին:
Հիշեցնենք, որ «Ինտեր»-ը հաղթեց 4:1 հաշվով:








































