Սաքսոնական Լիբոն գյուղակը կարող է հանվել աճուրդի: Նախնական գինը կկազմի ընդամենը 55 հազար եվրո: Գյուղի մակերեսը 14 հազար քմ է, այն ամբողջությամբ կարելի է հատել 20 րոպեում:
Ինչպես հաղորդում է Haber Monitor-ը, ամբողջ բնակավայրը բաղկացած է տնից՝ ամբարով, ջրհորով, լողավազանով, ունի նաև լճակ: Մնացած տարածքը գյուղատնտեսական ցանքատարածություններ են:
Գյուղը գտնվում է լեհական սահմանից 60 կմ ու Դրեզդենից 80,5 կմ հեռավորության վրա:
69-ամյա սեփականատերը ցանկանում է վաճառել գյուղը առողջական վիճակի հետ կապված խնդիրների պատճառով: Prian.ru-ի փոխանցմամբ` փորձագետները կարծում են, որ գնորդներն իրենց շատ սպասեցնել չեն տա:











































