«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով` կիսապաշտպան Նուրի Շահինը ցուցադրում է այն խաղը, որի համար իրեն «Էնֆիլդ» են հրավիրել: Բունդեսլիգայի 2010/11 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»-ից և վարձավճարով հանդես կգա թիմում: Այդ գործարքի համար «Լիվերպուլ»-ը զգալի գումար է հատկացրել:
24-ամյա ֆուտբոլիստն օգնեց իր թիմին առավելության հասնել «Նորվիչ»-ի նկատմամբ: Իսկ մի քանի օր առաջ Նուրին դուբլ էր հեղինակել` Լիգայի գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ:
«Ռեալ»-ում Շահինի համար բարդ էր մրցակցել Խեդիրայի Ալոնսոյի և Դիարայի հետ, քանի որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և լավագույն մարզավիճակում չէր:
«Նա զարգացած է տեխնիկապես, «սովի զգացում ունի» և ցանկանում է ցուցադրել իր լավագույն խաղային որակները մեր թիմի կազմում»,- Ռոջերսին մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:










































