Ավստրալիայի հնաբնակիչները WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին են հանձնել հնաբնակչի անձնագիր:
Ինչպես հայտնել է ավստարիալական «Միություն» թերթը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվող Ասանժն անձամբ չի կարողացել ստանալ փաստաթուղթը: Նրա անունից անձնագիրն ստացել է Ջուլիանի հայրը:
Ասանժի հայրը նրանց շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ իր որդին միշտ համակրանքով է վերաբերվել ավստրալիացի հնաբնակիչներին իրենց իրավունքների ճանաչման պայքարում:
Ասանժի անունով անձնագիրն ուղարկվել է Լոնդոն՝ Էկվադորի դեսպանատուն, որը քաղաքական ապաստան է տվել վերջինիս: