Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Ջոն Բրենանի հետ և իր ափսոսանքն է հայտնել իր խոսքերի հետ կապված չհասկացվածության վերաբերյալ. տեղեկացնում է Ֆրանսպրեսը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահը Սանայի համալսարանում իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել էր մերձավորարևելյան երկրների իրավիճակի անկայունացման մեջ:
Սալեհը նաև իր զրուցակցին հավաստիացրել է, որ պատրաստ է զգալի քաղաքական բարեփոխումներ իրականացնել և այդ նպատակով արդեն ընդդիմության հետ կապ է հաստատում:
Իր հերթին Բրենանը բարձր է գնահատել Սալեհի` ընդդիմության հետ համագործակցելու ձգտումը:










































