Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան ամփոփել է ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվո»-ի հետ հանդիպման արդյունքները: «Արքայական ակումբ»- առավելության է հասել «Դեպորտիվո»-ի նկատմամբ 5:1 հաշվով:
«Մենք պետք է շարունակենք հաղթանակներ գրանցել` չմտածելով «Բարսելոնա»-ի հետ «կլասիկո»-ի մասին: «Դեպորտիվո»-ի հետ հանդիպման արդյունքները կամփոփենք հետո: Իսկ այժմ պետք է մտածենք ոչ թե «Բարսա»-ի հետ խաղի, այլ Ամստերդամի «Այաքս»-ի հետ դիմակայության մասին:
Կական պետք է դառնար թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը: Այսօր դա հաստատվեց խաղադաշտում: Օզիլի փոխարինումը թելադրված էր տակտիկական որոշումներով: Իսկ Խեդիրան հիանալի հանդիպում անցկացրեց` շրջանցելով Օզիլին և Մոդրիչին:






































