Facebook սոցցանցի հիմնադիր ու գլխավոր բաժնետեր Մարկ Ցուկերբերգն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Կառավարության ղեկավարի մամլո ծառայության տվյալներով` նրանց զրույցի գլխավոր թեման տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունն ու Սկոլկովոյի գիտատեխնիկական կենտրոնում նոր ընկերությունների և հեռահաղորդակցության միջոցների զարգացումն է լինելու:
Այսօր Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը Մոսկվայի պետական համալսարանում բաց դասախոսություն կկարդա: