Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ռեալ Մադրիդ» – «Դեպորտիվո» հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Նշենք, որ այդ խաղում «Ռեալ»-ը հաղթեց 5:1 հաշվով:
Այսպիսով, խփելով երեք գնդակ՝ Ռոնալդուն հեղինակում է իր կարիերայի 17-րդ հեթ-տրիկը: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Քրիշտիանուն ընդամենը մեկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել, մնացած 16-ը՝ «Ռեալ»-ի կազմում:




































