Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ուդինեզե»-ն առանց իր առաջատար Անտոնիո դի Նատալեի սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ջենոա»-ի դիմադրությունը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
6 խաղերից հետո «Ջենոա»-ն իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ «Ուդինեզե»-ն 6 միավորով 12-րդն է:








































