Ուկրաինայի Կաչանովի գաղութի ղեկավարությունը բացառության կարգով բանտարկյալ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին թույլ է տվել կարճատև հանդիպում ունենալ իր համակուսակիցների` Արսենի Յացենյուկի, Գրիգորի Նեմիրեյի և Ալեքսանդր Տուրչինովի հետ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը` հղում անելով Պետական բանտային ծառայության մամլո պատասխանատուներին:
Պետական բանտային ծառայությունում հիշեցրել են, որ Укрзализныци կենտրոնական կլինիկական հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում տարբեր անձանց հետ հանդիպումների անցկացման համար Տիմոշենկոյին տրամադրվել էր ավելի քան 180 թույլտվություն:









































