Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության համագումարի ժամանակ ներկայացրել է այդ կուսակցության ծրագիրը:
Իր ելույթում նա բազմիցս ընդգծել է, որ կարևոր է հետևել այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են հանդուրժողականությունը և ժողովրդավարությունը:
Էրդողանի լիազորությունների ժամկետը երրորդն ու վերջինն է: Նա կողմ է Թուրքիայի` խորհրդարանական կառավարումից նախագահականի անցնելուն:
Նախատեսվում է, որ 2014-ին նա կրկին իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում:
Դիտորդների կարծիքով` համագումարին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին հրավիրելը վկայում է, որ Անկարան ձգտում է առաջատար դիրք ստանձնել տարածաշրջանում:











































