Ճապոնիայի հարավին պատուհասած «Ջելավատ» թայֆունի հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի, ավելի քան 158 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ներկայումս թայֆունը, որն այս սեզոնում 17-րդն է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, իր տիրապետության տակ է առել Հոնսյու կղզու արևմտյան Կինկի շրջանը և շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արևելք` 45 կմ/ժամ արագությամբ:
Ցիկլոնի հետևանքով խոշորագույն Կոբե, Նարա և Օսակա քաղաքներում ժամում գրանցվում են 50 մմ տեղումներ: Վակայամա պրեֆեկտուրայում հայտարարվել է ավելի քան 1500 բնակչի տարհանում:
Կանսայ միջազգային օդանավակայանի և Օսակայի օդանավակայանի այսօրվա բոլոր թռիչքները չեղյալ են հայտարավել: Օդերևութաբանները նախազգուշացրել են անձրևների հետևանքով սողանքների վտանգի մասին:










































