Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը, որն այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս անգլիական «Լիվերպուլ»-ի կազմում, դարձավ առաջին թուրք ֆուտբոլիստը, որը «Լիվերպուլ»-ի կազմում գոլի հեղինակ է դառնում Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Շահինն այս գոլը խփել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղի 47-րդ րոպեին: Արդյունքում խաղն ավարտվեց «Լիվերպուլ»-ի 5:2 հաշվով հաղթանակով:






































