Ուկրաինայի բանտային ծառայությունը մտադիր է քննարկել Տիմոշենկոյի հիվանդանոցում մնալու անհրաժեշտության հարցը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը` նման հարց է դրվելու բժշկական խորհրդում: Շաբաթ հրապարակվել է Տիմոշենկոյի մասնակցությամբ տեսանյութը ընդդեմ Յանուկովիչի ռեժիմի:
Շաբաթ «Բատկիվշինա» կուսակցության կայքում հայտնվել է Տիմոշենկոյի հայտարարության տեսանյութը, որը նկարահանել է նրա փաստաբանը: Տիմոշենկոն կոչ է արել ընտրություններում հաղթել մաֆիային և իր բանտարկությունը դժոխք է անվանել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կայանլու են հոկտեմբերի 28-ին:








































