Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հրաժարվել է «Ռեալ»-ի մարզական տնօրենի պաշտոնից: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն.
«Դուք, հավանաբար, վերջին 2 ամսիներին քնած եք եղել: Զինեդինը չի զբաղեցնում այդ պաշտոնը: Նա հաճախ է լինում թիմի հանդերձարանում, բայց արդեն 2 ամիս է, ինչ չի զբաղեցնում այդ պաշտոնը:
Զիդանը որոշեց, որ ցանկանում է աշխատել որպես գլխավոր մարզիչ: Մենք չենք թաքցրել այդ տեղեկատվությունը»,- հայտարարեց Մոուրինյոն:







































