«Ալ-Քաիդայի» հետ սերտ համագործակցող «Անսար ադ-դին» խմբավորման իսլամիստներն այսօր քանդել են հերթական մուսուլմանական սրբավայրը Մալիի հյուսիս-արևմուտքում` Գունդամ քաղաքում: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ականատեսների խոսքով` 11 ծայրահեղականներ սրբավայրը քանդել են հիմնահատակ, ընդ որում` նրանցից ոմանք դա նկարահանել են:
Գունդամն օգոստոսին գրավել էին ծայրահեղականները, որոնք այն ժամանակ խոստացել էին շրջանի բոլոր սրբավայրերը հողին հավասարեցնել: