Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Ալու Դիարան ձկնամկանի վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը չի կարող հանդես գալ երկուշաբթի կայանալիք «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Դիարան բաց է թողել նաև լոնդոնյան ակումբի վերջին երկու` Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Ուիգան»-ի հետ հանդիպումները:








































