Ազգային Ժողովի պատգավամոր, «SAS» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հրաժարվում էր իրեն պատկանող և իրեն սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի O1 NP 100 համարանիշի ավտոմեքենայից, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատգամավորին հայտնել էր, որ նշված ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ ավտոմեքենան կայանված էր Ոստիկանության Արաբկիրի բաժնի անձնագրային ծառայության մուտքի մոտ:
Պատգամավորը ֆոտոլրագրողին պատասխանել է, որ ինքը նշված ավտոմեքենայով չի եկել, նշված ավտոմեքենան իրենը չէ, և չգիտի, թե ումն է այն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ`որոշ ժամանակ անց Գ. Շամշյանը լուսանկարների մի շարք է արել, թե ինչպես է պատգամավորը նստում նշված ավտոմեքենան և հեռանում:
Լուսանկարները հերքում են պատգամավորի ասածները:










































