ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի բիզնես-կենտրոնում հրաձգության հետևանքով ամենաքիչը 5 մարդ է մահացել: Ընկերություններից մեկից հեռացված մի աշխատակից կրակ է բացել իր նախկին գործընկերների ուղղությամբ: Այս մասին այսօր հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Վերջին տվյալներով` 5 մարդ է մահացել, նրանց թվում է նաև հենց կրակողը, ով հարձակումից հետո ինքնասպան է եղել»,- հայտարարել է տեղի ոստիկանության պետի տեղակալ Քրիս Էյմեսոնը:
Հարձակվողի անունը, հետաքննության շահերից ելնելով, չի հաղորդվում: Հայտնի է, որ տղամարդը դեպքից մի քանի ժամ առաջ հեռացվել էր աշխատանքից:







































