Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ իր թիմակիցը՝ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կարող է վերադառնալ Մեծ ֆուտբոլ:
Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանը լյարդի փոխպատվաստման է ենթարկվել: Ըստ բժշկական անձնակազմի հաղորդման՝ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերին, սակայն, ինչպես հայտնում է ինքը՝ Աբիդալը, ֆուտբոլիստը չի պատրաստվում շտապել:
«Նա գերազանց ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Էրիկն ամեն օր՝ գիշեր-ցերեկ, տքնաջան աշխատում է՝ մարզվելով մարզասրահում: Վստահ չեմ կարող ասել, սակայն կարծում եմ՝ նա նոյեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խաղադաշտ կվերադառնա: Հավատացած եմ, որ Աբիդալը երիտասարդների համար վառ օրինակ է»,- ասել է Չավին:










































