ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
անդամ Հենրիկ Իգիթյանի նախագահությամբ`
Որոշվեց`
21/09/12թ. «Էրեբունի-99»-«Բանանց-2-99» խաղին «Բանանց-2-99» թիմի ֆուտբոլիստ Գագիկ Չանախչյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:
21/09/12թ. «Էրեբունի-99»-«Բանանց-2-99» խաղին «Էրեբունի-99» թիմի ֆուտբոլիստ Գևորգ Մխիթարյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, Համայակ Խաչատրյանի անվ. մանկապատանեկան համալիր մարզադպրոցին տուգանել 15000 դրամ:
21/09/12թ. «Էրեբունի-99»-«Բանանց-2-99» խաղին «Էրեբունի-99» թիմի ֆուտբոլիստ Էդգար Պետրոսյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, Համայակ Խաչատրյանի անվ. մանկապատանեկան համալիր մարզադպրոցին տուգանել 15000 դրամ:
21/09/12թ. «Շիրակ-95»-«Փյունիկ-1-95» խաղին «Փյունիկ-1-95» թիմի ֆուտբոլիստ Արամ Սուքիասյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
18/09/12թ. «Ակադեմիա-99»-«Բանանց-1-99» խաղին «Բանանց-1-99» թիմի կազմում չհայտավորված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` «Բանանց-1-99» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 40000 դրամ:
Ս/թ սեպտեմբերի 23-ից-25-ը մանկապատանեկան մրցումներին հայտավորված բայց չգրանցված ֆուտբոլիստների մասնակցության մասին
6.1 14Բ046 խաղին «Գորիս-99» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 3000 դրամ:
6.2 14Բ048 խաղին «Ֆուրման-99» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
6.3 13Ե098 խաղին «Փյունիկ-2-2000» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
6.4 13Ե102 խաղին «Փյունիկ-1-2000» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:









































