Վերջերս «Բարսելոնա»-ի վնասվածք ստացած առաջատար ֆուտբոլիստները շարք են վերադարձել:
Ընդհանուր խմբի հետ մարզումները վերսկսել են կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան և Սերխիո Բուսկետսը: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Դեռևս հայտնի չէ, կարող են արդյոք նշված ֆուտբոլիստները մասնակցել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Սևիլյա»-ի հետ հանդիպմանը: Դեռևս հայտնի չէ նաև թիմի ավագ Կառլես Պույոլի ապաքինման ժամկետը: Նա շարունակում է մարզումները անհատական ծրագրով:






































