Tuesday, 09 06 2026
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Իշխանության սառը լռությունն ու տաք-տաք խնդիրները

Թերևս ակնհայտ է, որ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքն ու դրա ընթացքում հնչեցված պահանջները որոշակիորեն մտահոգել են իշխանությանը: Այսինքն՝ տեղի է ունեցել մի բան, որին այդքան էլ չէին սպասում:

Դրա վկայությունն այն է, որ իշխանությունը խուսափեց տաք հետքով մեկնաբանել և արձագանքել հանրահավաքին, և երեկ ամբողջ օրվա ընթացքում իշխանական ճամբարի որևէ քիչ թե շատ նշանակալից խոսնակ չփորձեց անդրադառնալ մարտի 1-ի հանրահավաքին: Իշխանության համար, թերևս, անսպասելի է եղել թե՛ հանրահավաքի բազմամարդությունը,- այն էլ դրանից առաջ ռեպրեսիվ մեքենայի ամբողջ ծավալով աշխատանքի պայմաններում,- թե՛ նաև հնչեցված պահանջների փաթեթը և դրան արձագանքելու համար տրված ժամանակը` երկու շաբաթ: Ինչն է մտահոգել իշխանությանը:

Ամենևին միամտություն չունենք՝ կարծելու, թե իշխանությանը մտահոգել է ընդդիմության գրեթե վերջնագիր հիշեցնող պահանջների փաթեթը կատարելու հարցը: Մտահոգիչը իշխանության համար թերևս այլ բան է: Խնդիրն այն է, որ ներկայացնելով հստակ պահանջներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետ, Տեր-Պետրոսյանը փաստացի նախանշում է, որ դրանք չկատարվելու դեպքում դիմելու է կոնկրետ գործողությունների: Թե որոնք են լինելու այդ գործողությունները, նա չի նախանշում:

Բայց խնդիրն այն է, որ իշխանությանը մտահոգում է հենց այդ իրողությունը, թե ինչից ելնելով է Տեր-Պետրոսյանը առաջադրել այդպիսի հստակ պահանջներ և կոնկրետ ժամանակ, ինքն իրեն փաստորեն դնելով չկատարվելու դեպքում ինչ որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անխուսափելիության առաջ: Հենց սա է, որ մտահոգել է, մտատանջում է իշխանությանը:

Այնտեղ շատ լավ գիտեն, որ Տեր-Պետրոսյանը խոսքերը օդ նետող չէ և եթե հանդես է եկել մի հայտարարությամբ, որով ինքն իրեն դրել է կոնկրետ գործողություն անելու անհրաժեշտության առաջ, ուրեմն նա ինչ-որ բան հաշվարկել է կամ գիտի: Հենց այդ ինչ-որ բանի անորոշությունն է, որ իշխանությանը գցել է մտորումների մեջ՝ զերծ պահելով տաք-տաք արձագանքներից:

Այլ կերպ ասած՝ այնտեղ սկսել են մտածել. Լևոնը այդպիսի բան չէր անի, և եթե արել է, ուրեմն մի բան գիտի կամ մի բան սպասում է: Իսկ քանի որ Հայաստանում իշխանությունն ինքը այսօր ավելի ու ավելի անկարող է դառնում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին քաղաքական և տնտեսական, թե՛ սոցիալական մարտահրավերները վերահսկելու հարցում, ապա այդպիսի իրավիճակում միանգամայն բնական է, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ սպասել ու ինչ անել մարտի 15-ից հետո:

Եվ այս առումով, կարծում ենք, բավական զգալի դերակատարում է ունեցել նաև փետրվարի 28-ին պետհամալսարանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթը քաղաքացիական հասարակության և Հայաստանում ժողովրդավարության հեռանկարների մասին:

Արժե նկատել, որ իշխանությունից կարծես թե որևէ նշանակալի արձագանք չի եղել նաև այդ ելույթի կապակցությամբ, փոխարենը իշխանությունը, թերևս, ունակ եղել է հաշվել ու արձանագրել, որ ելույթը հնչել է մարտի 1-ի հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում