Ռուսական «Կրասնոդար»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ ներկայումս լիովին կենտրոնացած է թիմի խաղի վրա և ապագայի մասին խոսել չի ցանկանում:
«Եթե անկեղծ, ապա ասեմ, որ դեռևս ոչ մի բան չեմ մտածել իմ ապագայի վերաբերյալ: Ես գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդար»-ի հետ: Շատ եմ հարգում մեր ակումբի նախագահին ու թիմի երկրպագուներին, այդ իսկ պատճառով մնում եմ «Կրասնոդար»-ում և հուսով եմ, որ մեր թիմը մեծ հաջողությունների կհասնի ապագայում:
«Արսենալ»-ն ու «Ռեալ»-ն իմ ամենասիրելի եվրոպական թիմերն են: Սակայն հիմա դժվար է մտածել այդ թիմերում հանդես գալու մասին»,- ասել է Մովսիսյանը:







































