Բրիտանացի Քրիս Քոլյեն, որը մեղավոր է ճանաչվել իր տրանսգենդեր կնոջը սպանելու համար, դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, 40-ամյա բրիտանացին, որը Թուրքիայում էր հաստատվել 1990-ականներին, սպանել է իր ռուս 35-ամյա կնոջը՝ Յուլյային, ով ավելի վաղ տղամարդ է եղել:
Նա ծանր առարկայով հարվածել է կնոջը, ապա խեղդել: Սպանությունը կատարվել է Էգեյան ծովի ափին գտնվող Կուշադասի քաղաքում:
Մարդասպանը հայտնաբերվել է սպանության հաջորդ օրը՝ 2010թ. նոյեմբերի 27-ին, իսկ դատարանը վճիռը հրապարակել է 2012թ. օգոստոսի 6-ին, սակայն մամուլին միայն հիմա են հայտնի դարձել հանցագործության մանրամասները:
Հանցագործության շարժաթիռի մասին առայժմ չի հաղորդվում:









































