Սիրիայի իշխանությունները համաձայնել են, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները այցելեն երկրի միջուկային օբյեկտներ, հաղորդում է mignews-ը:
ՄԱԳԱՏԷ-ում նախկինում շեշտում էին, որ նման համագործակցությունը կարող էր Սիրիայի միջուկային ուսումնասիրություններում առաջընթաց լինել և հանել այդ երկրի վրայից միջուկային զենք ստեղծելու կասկածները:
Արդեն երկու տարի Դամասկոսը չէր թույլատրում միջազգային փորձագետներին այցելել իր միջուկային օբյեկտներ:











































