«Ռոմա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին այսօր դարձավ 36 տարեկան:
Տոտին «Ռոմա»-ի կազմում հանդես է գալիս 1992 թվականից: Նա 2000թ Եվրոպայի առաջնության արծաթե և 2006 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:
Ֆրանչեսկոյին է պատկանում 1 ակումբում խփած գոլերի թվով Ա Սերիայի ռեկորդը: Նա ռեկորդակի է նաև հռոմեական դերբիներին մասնակցության թվով:
Տոտին 1999թ ճանաչվել է Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, 2000 և 2003թթ՝ Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ, 2007/08թթ Ա Սերիայի լավագույն ռմբարկու, 2007թ «Ոսկե խաղակոշիկ»-ի մրցանակակիր:









































