«Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ի կազմում դեռևս չի ցուցադրել իր լավագույն խաղային որակները: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Չիլիացի ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է տեղ զբաղեցնել կատալոնացիների հիմնական կազմում:
«Կարծում եմ, որ պետք է ավելի ազատ գործեմ խաղադաշտում և ավելի շատ կիրառել անհատական վարպետությունը: Գիտեմ, որ կարող եմ տեղ զբաղեցնել «Բարսա»-ի հիմնական կազմում: Աստիճանաբար ճանաչում ձեռք կբերեմ, քանի որ ես Ալեքսիսն եմ:
Իսկ քննադատությունն ինձ դուր է գալիս, այն նպաստում է իմ առաջընթացին: Ընթացիկ մրցաշրջանում լավագույն Սանչեսին չեն տեսել»,- հայտնել է ֆուտբոլիստը:









































