Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Կակային` կոլումբիական «Միլյոնարիոս» ակումբի հետ խաղից հետո:
«Արքայական ակումբ»-ը ջախջախիչ` 8:0 հաշվով հաղթանակ է գրանցել, իսկ բրազիլացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ է հեղինակել:
«Կական, ինչպես նաև ողջ թիմը, հիանալի խաղ ցուցադրեցին, ինչը պայմանավորված է այն փաստով, որ ֆուտբոլիստները ինքնանվիրումով են մարզվում: Նման պարագայում մարզիչը, բնականաբար, վստահում է իր սանին և նպատակահարմար գտնում նրան րոպեներ տրամադրել պաշտոնական հանդիպումներում: Կական և մյուսներն արժանացան նրան, որ ես խորհեմ իրենց մասին»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:





































