Դարակազմիկ խորհրդակցությունից ու դրան հաջորդած պաշտոնանկությունից հետո սպասվում էին էլի պաշտոնանկություններ, սակայն կարծես դրանք ուշանում են: Երեկ «Հրապարակ»-ին տեղեկություններ հասան, որ օրերս, աշխատանքից ազատվելու է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը: Նա համակարգում է անտառային և սննդամթերքի անվտանգության ոլորտները, նախարարության քաղաքականության իրականացման, միջազգային համագործակցության ծրագրերի և գյուղատնտեսության աջակցության նպատակով իրականացվող խորհրդատվական աշխատանքները:










































