Ռուսաստանի գավաթի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում «Խիմիկ»-ն ընդունեց «Կրասնոդար»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի՝ 1:2 հաշվով հաղթանակով:
Տեղի ունեցավ նաև «Վոլգա» – «Կուբան» մրցավեճը: Այս դեպքում ևս կրասնոդարյան թիմը՝ «Կուբան»-ը, հաղթող ճանաչվեց՝ տանելով կամային՝ 0:1 հաշվով հաղթանակ:
Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ կբախվեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի թիմը՝ «Կրասնոդար»-ը, և կրասնոդարյան մյուս ակումբը՝ «Կուբան»-ը:








































