Իսպանական AS-ը հաղորդում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Ֆուտբոլիստի աշխատավարձն ինքնաբերաբար 10 միլիոնից աճել է՝ հասնելով տասնութ միլիոն եվրոյի:
Բանն այն է, որ արգենտինացու պայմանագրում հատուկ կետ կա, ըստ որի՝ կախված տիտղոսների նվաճումից՝ ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է պայմանականորեն բարձրանալ:
Այս պահի դրությամբ Լեոն «Բարսելոնա»-ի կազմում 19 տիտղոս է նվաճել:
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը կատալոնյան թիմի հետ ավարտվում է 2016 թվականին: Սակայն ակնկալվում է նոր պայմանագիր կնքել՝ ֆինանսական ավելի լավ պայմաններով:
Ինչ վերաբերում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստին, ապա նա Սամուել Էտո’Օ-ն է, որն «Անժի»-ի կազմում տարեկան 20 միլիոն եվրո է ստանում:






































