Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի եզրային ֆուտբոլիստ Գրիզմանի ծառայությունները հետաքրքրել են ֆրանսիական «Լիոն»-ին: Այս մասին տեղեկացնում է Sport-ը: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին հարազատ երկիր է կանչում, որտեղ Գրիզմանն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում չի խաղացել:
Նշենք, որ «Սոսյեդադ»-ը Գրիզմանի տրանսֆերի համար ուզում է ոչ պակաս, քան 20 միլիոն եվրո: Իսկ «Լիոն»-ը նախընտրում է ձեռք բերել խաղացողի իրավունքները վարձակալական հիմունքներով:







































