Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան – Իտալիա խաղը կսպասարկի խորվաթական մրցավարական անձնակազմը: Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է 37-ամյա Մարիո Ստրահոնիան, ով նաև սպասարկում է Չեմպիոնների Լիգայի գավաթի և Եվրալիգայի գավաթի խաղարկության հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:











































