ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Յալթայում կքննարկեն ազատ առևտրի գոտու ընդլայնման հարցը: RBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը նախարարների կաբինետի բաց նիստում:
«Սեպտեմբերի 28-ին Յալթայում կսկսվի ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Շատ աշխատանք կա անելու, այն շատ կարևոր է մեզ համար, Ուկրաինայի համար, ուկրաինական տնտեսության զարգացման համար»,- նկատել է նա:
Վարչապետի խոսքով՝ «օրակարգում ներառված է ավելի քան 20 հարց` կապված ԱՄՆ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության հետ»:
«Սակայն ամենակարևորը, ըստ իս, ազատ առևտրի գոտու պայմանագրի մասնակիցների թվի ընդլայնման հարցն է»,- ասել է Ազարովը:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 27-29-ը Յալթայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստ:










































