Չնայած iPhone 5-ի որոշ օգտատերերի դժգոհությանը հեռախոսներում առկա անսարքությունների մասին` վերջին 3 օրում վաճառվել է ավելի քան 5 մլն Apple:
iPhone-ի երկրպագուները տասնյակ կիլոմետրանոց հերթեր են կանգնել մինչ վաճառքն սկսելը: Այս մասին հաղորդում է Mignews-ը:
Լոնդոնում ավելի քան 1300 մարդ է սպասել Apple խանութների բացմանը՝ փակելով բոլոր մոտակա փողոցները:
Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ նոր սարք ձեռք բերել ցանկացողների թիվը գերազանցում է բոլոր ակնկալիքները: Ընկերությունն անում է հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող այն կարողանա ձեռք բերել:










































