Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր և տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին:
Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը համարել է Արցախի պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարևոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: