Վրաստանի դատախազ Մուրտազ Զոդելավան հայտարարել է Ֆրանսիայի պետական ժանդարմերիայից հակամարտությունների կարգավորման նախկին նախարարի, ռեսժիսոր Գեորգի Հայինդրավայի և «վրաց գողերի» հետ հանդիպման վերաբերյալ փաստաթղթեր ստանալու մասին:
Նրա խոսքերով`հանդիպումը կայացել է Կրեսել քաղաքում` քրեական հեղինակություն Ռևազ Լորդկիպանիձեի տանը: Այն նպատակ է ունեցել դավադրություն ստեղծել Վրաստանում իրավիճակը ընտրությունների ժամանակ ապակայունացնելու և զինված խմբավորումներ ստեղծելու:
Դատախազը նշել է, որ ստացված նյութերի հիման վրա գործի քննությունը շարունակվում է: Այնուհետև նա լրագրողներին տեսանյութ է փոխանցել, որը թվագրված է 2011թ-ի նոյեմբերի 9-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռևազ Լորդկիպանաձեի տան մոտ հանդիպում Գեորգի Հայնիդրավան և «օրենքով գողերը»: