«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին աջակցել է իր թիմի երիտասարդ խաղացողներին ` նշելով, որ նրանց ժամանակ է անհրաժեշտ իրենց ներուժն Անգլիայի չեմպիոնների կազմում ցուցադրելու համար:
«Մենք մի քանի նոր ֆուտբոլիստների իրավունքներ ենք ձեռք բերել տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: Հնարավոր է` այդ ֆուտբոլիստներն այնքան էլ լավ չեն ճանաչում մեր թիմը, և նրանց ժամանակ է անհրաժեշտ: Չեմպիոնությունը նվաճելու հաջորդ մրցաշրջանը միշտ էլ բարդ է:
Հուսով եմ` մենք կկարողանանք հաղթանակ տանել ԱՊԼ-ի հաջորդ խաղում, որովհետև այդ հաղթանակը մեզ շատ է անհրաժեշտ: Մենք պետք է բարելավենք մեր խաղը»,- հայտարարել է Մանչինին:
Շաբաթվա միջնամասում «քաղաքայիններ»-ը Լիգայի Գավաթի խաղարկությունում կհանդիպեն «Ասթոն Վիլա»-ի հետ, իսկ հանգստյան օրերին կմեկնեն Լոնդոն` ուժերը չափելու «Ֆուլհեմ»-ի հետ:






































