«Միլան»-ում վերջին ժամանակներս բուռն քննարկման է արժանանում թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին իր պաշտոնից հեռացնելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին աջակցում է Ալեգրիին` մոտ ժամանակներս նա կարող է հեռացվել:
Միևնույն ժամանակ, իտալական մամուլի տեղեկացմամբ` Ալեգրիին փոխարինելու հիմնական թեկնածու է հանդիսանում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին:
Իտալացին իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Զենիթ»-ը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը և պատրաստ է միտքը փոխել միայն «Բարսելոնա»-ից առաջարկ ստանալու պարագայում:










































